▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրամարտ. Դալալյանն Եվրոպայի պատանիների չեմպիոն, Լալայանը` փոխչեմպիոն

Լեհաստանում ավարտվեց ծանրամարտի մինչև 15 ու մինչև 17 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումների վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշայինները: Մինչև 17 տարևեկան աղջիկների +69 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը պոկում վարժությունում ցույց տվեց չորրորդ արդյունքը` 89 կգ: Իսկ ահա հրում վարժությունում Դալալյանը հաղթեց 124 կգ արդյունքով, և երկամարտի 213 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նույն տարիքային խմբի +94 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում ցույց տվեց 155 կգ, հրումում` 180 կգ արդյունք, և երկամարտի 335 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Նա նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում և փոքր արծաթե մեդալ` հրում վարժությունում:

Նախօրեին երկամարտի 246 կգ արդյունքով մինչև 15 տարեկանների մինչև 94 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձելՅաշա Մինասյանը, ով նաև փոքր արծաթե մեդալ էր նվաճել պոկում և փոքր բրոնզե մեդալ` հրում վարժություններում:

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին հռչակվել Կարեն Մարգարյանը (Մ-15, մինչև 77 կգ) ու Կարեն Ավագյանը (Մ-17, մինչև 85 կգ): Լիանա Գյուրջյանը (Մ-15, մինչև 63 կգ) ու Բաբկեն Բագրատյանը (Մ-17, մինչև 56 կգ) դարձան բրոնզե մեդալակիներ` թիմին բերելով նաև մեկական փոքր ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ: Արմեն Գրիգորյանը (Մ-17, մինչև 62 կգ) ու Տիգրան Ամիրյանը (Մ-15, մինչև 69 կգ) փոքր բրոնզե մեդալներ նվաճեցին:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more