▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրորդներին արգելվել է մրցանակաբաշխության ժամանակ պարզել ազգային դրոշներ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) արգելել է ազգային դրոշներ պարզել մրցանակաբաշխության ժամանակ։ Այս մասին օրեր առաջ հայտարարել է կազմակերպության նախագահ Մուհամմեդ Ջալուդը։

Այժմ երկրի դրոշը կցուցադրվի միայն էկրաններին։

«Մենք սպորտ ենք, մենք ներկայացնում ենք խաղաղությունն, այլ ոչ թե պայքարը, թե ով է ավելի լավը։ Այս թեմայի քննարկման ժամանակ մենք հաշվի ենք առել այն, ինչ տեղի ունեցավ Երևանում։

Եվ մենք չենք ուզում, որ մարզիկները, կանգնելով փոքրիկ ամբիոնի վրա, փորձեն իրենց դրոշներով մյուսների դրոշները փակել. սա հակասպորտային է»,- ասել է նա։
Հավելենք, որ կազմակերպությունը հանգել է դրան այն բանից հետո, երբ Երևանում Եվրոպայի առաջնության մրցաշարի բացման արարողության ժամանակ այրել էին Ադրբեջանի դրոշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more