▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարաշահել է դեղատան աշխատակցի վստահությունը

Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել   օդանավակայանի մեկնման սրահում գտնվող դեղատան աշխատակիցը   և  հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, աշխատանքի ժամանակ դեղատուն է մտել մի անծանոթ անձ և չարաշահելով իր վստահությունը` իրենից վերցրել է 28.000 դրամ և հեռացել: Նույն օրը, ժամը 15.30-ին, գծային բաժին է ներկայացել 1969 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննութուն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more