Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Գործող վարչապետին դուր է եկել Հիսուսի մեծ արձանը սարի գլխին տեղադրելու միտքը, որը, ըստ նրա, պետք է տուրիստներին գայթակղի գալ Հայաստան: Այսինքն՝ մարդիկ հատուկ գալու են Հայաստան, որպեսզի Հիսուսի արձանը տեսնեն: Եթե Հիսուսի արձանի տեղադրումը ոչ թե կրոնական, այլ տուրիստական ակտ է, ապա, ըստ ժանրի կանոնների, արձանի մոտակայքում պետք է զարգանա հարակից ինֆրաստրուկտուրան՝ խաշանոցներ, հասարակաց տներ, նայթ քլաբներ, խաղատներ, հետո Հատիսի ստորոտում կարելի է գեյ փրայդներ կազմակերպել, դա էլ կխթանի տուրիզմը, հատկապես հարակից երկրների տուրսիտների համար, որտեղ դա անելը դժվար է: Բնական է՝ այդ ամենը սարքելուց, մոռանալու են հանրային զուգարանների մասին ու մոտակա ծառերի արանքում են տուրսիտները հոգալու կարիքները, հետո առանց ձեռքերը լվանալու, ճաշակելու են արձանի աստիճանների մոտ վաճառվող թթու լավաշն ու չորացրած մրգերը: Մի խոսքով՝ հոգևոր ու մարմնական սննդի կոմպլեմենտարիզմ: Կառավարությունը Հիսուսի արձանի տեղադրումը հիմնավորում է տուրիզմով, նման ձևակերպումն աներևակայելի էր պատկերացնելը: Մի պահ փորձեցի արձանի տեղադրմանը լուրջ մոտենալ, գնալ 7-9 դդ. պատկերամարտության ու պատկերապաշտության պայքարի աստվածաբանական ու բարոյագիտական ձևակերպումներին (Բյուզանդիայում պատկերմարտները հիմնականում հայերն էին ու հայ եկեղեցին էր հատկապես խիստ վերաբերվում դրան), հետո քննարկել Հին ու Նոր կտակարաններում կուռքերի պաշտամունքի արգելքին, տարբեր եկեղեցիների մոտեցմանն այդ հարցին, նաև հասկանալ, թե իսլամում ինչպես են մոտենում պատկերների ու արձանների պաշտամունքին՝ կռապաշտությանը, որը հրեաների ու քրիստոնեաների ազդեցությամբ է ձևավորվել և այլն (նաև այսօրվա իրավիճակից բխող նման արձանների ու կրոնների հնարավոր դերին ու այդ արձանի խորհրդին): Հետո հասկացա, որ դրա իմաստը չկա էլ: Մեկ է, մարդկանց մի մասը գնալու է արձանի մոտ պաշտամունք իրականացնելու (աքլոր ու գառ մորթելու), հետո, կես ժամ անց, արձանի տուրիստական զոնայում օգտվելու է վերը թվարկված տուրիստական ինֆրաստրուկտուրայի բարիքներից: Այլ իմաստ կառավարությունը չի էլ դրել արձանի տեղադրմանը դրական մոտեցում ցույց տալուց»: Դիտեք նաև՝ |
Ծառերի արանքում են տուրիստները հոգալու կարիքներն ու , առանց ձեռքերը լվանալու, ճաշակելու են թթու լավաշը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet