▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառերի սպանդի հեղինակը «Ջրմուղի» աշխատակիցները չեն. «Երևան Ջուր» ՓԲԸ

Shamshyan. com-ն այսօր տեղեկություն էր տարածել այն մասին, որ այօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 26 շենքի մոտ 50 տարեկան հաստաբուն ծառը կողաշրջվել և հայտնվել է շենքի շքամուտքերից մեկի վրա: Օրեր առաջ «Ջրմուղի» աշխատակիցները նշված հատվածում ջրատար խողովակներ անցկացնելու ժամանակ ծանր տեխնիկայի գործադրմամբ հարվածներ են հասցրել ծառին և նրա արմատներին, ինչի հետևանքով այսօր տեղի է ունեցել այս դեպքը: Սա միակ ծառի արմատները չէ, որ ջրմուղականների կողմից վնասվել են, կան ևս մի քանի ծառեր, որոնք հարվածներ են ստացել, և նրանց արմատները ևս վնասվել են:

Ի պատասխան այս հրապարակման`  «Երևան ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որը ներիայացված է ստորև.

Ի պատասխան կայքի՝ «Արաբկիրի «Ջրմուղի» աշխատակիցները՝ ծառերի սպանդի հեղինակ» հրապարակման /13 օգոստոսի 2013թ./ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին: Ոչ թե ջրամատակարար կազմակերպությունն է ծառերի սպանդի հեղինակ, այլ նրանք, ովքեր շուրջ 30 տարի առաջ ծառեր են տնկել արդեն գործող 300 մմ տրամագծով թուջե ջրագծի վրա՝ Ա.Խաչատրյան փողոցի ողջ երկայնքով: Ակնհայտ է, որ վաղ թե ուշ այսօրինակ ծառատունկը հանգեցնելու էր համապատասխան տրամաբանական արդյունքի: Տասնամյակների ընթացքում ֆիզիկապես մաշված խողովակը ավելի ու ավելի հաճախակի էր վթարվելու, իսկ ջրմուղի աշխատակիցները ստիպված էին լինելու ամեն անգամ ոչ ստանդարտ որոշումներ ընդունել՝ ջրագիծը վերանորոգելու համար, հնարավորինս առանց ծառերը վնասելու: Մոտ երկու շաբաթ առաջ հերթական անգամ վթարվել էր փողոցի ջրագիծը: Պատճառը՝ ծառն իր ծանրությամբ և արմատներով սեղմել-կոտրել էր խողովակը: Անհրաժեշտություն էր առաջացել փոխարինել մոտ 30 գծամետր խողովակ, ինչը ընդունված տեխնոլոգիայով աշխատելու պարագայում հանգեցնելու էր այդ տարածքում առկա բոլոր ծառերի հատմանը: Նման բանից խուսափելու համար Երևան Ջուր ՓԲԸ «Արաբկիր» շահագործման տեղամասի աշխատակիցները մի քանի վայրում բացել են գազոնը և վթարված թուջե խողովակի միջով՝ հատված առ հատված անցկացրել ավելի փոքր տրամագծով պողպատե խողովակ: Այնպես որ ջրամատակարար կազմակերպությունը ստեղծված իրավիճակում արել է հնարավորինս ծառերը փրկելու համար: Ավելին, կոնկրետ տվյալ կողաշրջված ծառի մոտ ընկերությունը որևէ աշխատանք չի կատարել: Իսկ թե այն ինչից է վնասվել և ինչ ճակատագիր է սպասվում փողոցի մյուս ծառերին, հարկ է, որ եզրակացնեն քաղաքապետարանի կանաչապատման ծառայության մասնագետները:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more