▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտել է Խոսրով Հարությունյանին.վիրավորված են.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ծառուկյան» խմբակցությունը ամբողջ կազմով բոյկոտել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը: Խմբակցությունը հանձնաժողովում ներկայացված է հինգ անդամով, այդ թվում՝ հանձնաժողովի փոխնախագահ Արգամ Աբրահամյանը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բոյկոտի պատճառը հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պահվածքն է, ով ոչ միայն ամեն ինչ անում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած նախագծերը մերժելու համար, այլ վերջերս անդրադառնալով Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագծերից մեկին՝ հայտարարեց. «Նույնիսկ  տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը նման մակարդակի նախագիծ չէր կարող ներկայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more