▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ «բյուլետեն» ներկայացրե՞լ է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ եւ ոչ մի նստաշրջանի չի մասնակցել,  գրում է «Ժամանակ» թերթը։

«Նա եղել է խորհրդարանում, բայց ոչ նիստերին մասնակցելու համար։ ԲՀԿ ղեկավարն ընդհանրապես հայտնի է ԱԺ նիստերին չմասնակցելու իր վարքով։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ եթե պատգամավորը չի մասնակցում նիստերին, ապա նա նախապես այդ մասին պետք է գրավոր տեղեկացնի ԱԺ նախագահին։ Երեկ «Ժամանակը» փորձեց պարզել՝ իր բացակայությունների մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Գ. Ծառուկյանը նախապես տեղեկացրե՞լ է։ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին։ Պատգամավորները նաեւ սովորություն ունեն իրենց բացակայությունների համար «բյուլետեն» ներկայացնել։ Միգուցե Գ. Ծառուկյանը հիվա՞նդ է եղել եւ ներկայացրել է համապատասխան բժշկական թերթիկ։ Թ. Սողոմոնյանն այս հարցին եւս չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե պատգամավորների հետ կապված նման տեղեկությունները կամփոփի նստաշրջանի ավարտին»,- գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more