▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը՝ կասկած չունենալով որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլևս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը։ Իսկ թեկնածուն էլ պիտի այնպիսին լինի, որ կարողանա Աբովյանը ղեկավարել այնպես, որ դրանից ո՛չ Գ. Ծառուկյանի ապաքաղաքական կյանքը տուժի և ոչ էլ Ս. Սարգսյանի քաղաքականությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը որոշել է այդ պաշտոնում առաջադրել Աժ-ում իր օգնական Վահագն Գևորգյանին: Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանն առաջիկայում պետք է հանդիպի Ս. Սարգսյանի հետ՝ այս խնդրի հետ կապված իր որոշումը նրան ներկայացնելու համար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Գ. Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչև վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը: Սա ևս վկայում է այն մասին, որ Ս.  Սարգսյանը ապաքաղաքական Ծառուկյանին վերադարձրել է նրա «ազատությունը»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more