Անգամ Գագիկ Ծառուկյանի՝ արտասահմանից վերադառնալուց հետո կազմակերպված ԲՀԿ քաղխորհրդի նիստում այդպես էլ ոչ մի բան չի հստակեցվել, ու ոչ մի հարցի պատասխան չի տրվել, թեև նիստը տևել է մի քանի ժամ ու ըստ ասեկոսեների՝ Ծառուկյանի երկա՜ր ելույթների միակ ու հիմնական թեզը «Մի քիչ էլ համբերեք, լավ կլինի»-ն էր։ Սա, իհարկե, չէր կարող գոհացնել կամուկացի մեջ հայտնված ԲՀԿ-ականներին, սակայն նրանցից և ոչ մեկը չի համարձակվել ուղղակի հարցադրումներ անել՝ կապված ԲՀԿ-ի վարած անհասկանալի քաղաքական կուրսի հետ։ Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն այնքան ժամանակ կձգի, որքան դա հնարավոր է, որպեսզի ժամանակից շուտ բաց չթողնի իր ընտրազանգվածը, որը վստահաբար ավելացավ ՀԱԿ-ի կապիտուլյացիայից հետո, երբ Տեր-Պետրոսյանի խոսնակը հաստատեց, որ ՀԱԿ-ը վարում է ԲՀԿ-ի հետ համագործակցության կուրս։ Չեմ զարմանա, եթե ԲՀԿ-ն պահպանի լռությունը մինչև դեկտեմբերի 10-ը, որը նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու վերջնաժամկետն է։ Մի խոսքով, դուրս չի գալիս այս լռությունը: Ի վերջո, մենք ապահովագրված չենք անակնկալներից։
ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից