Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն առաջիկայում կդառնա ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Գյումրիի քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այդպիսով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձելու է Մարտուն Գրիգորյանի սիրտը շահել։ Հայտնի է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ԲՀԿ հաղթանակը ապահովել է Մարտուն Գրիգորյանը, ով նաեւ պետք է քաղաքապետ դառնար»,- գրում է «Ժամանակը»: