▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղրածուների ժամանակը.«Ժողովուրդ»

Վերջին օրերին աբսուրդի թատրոն հիշեցնող ՀՀ քաղաքական թատերաբեմում  հաստիքային կամ արտահաստիքային ծաղրածուների պակաս չի զգացվում: Համընդհանուր անմեղսունակության եւ անբարոյականության այս շքերթում ժամանակ առ ժամանակ հատկապես խղճալի վիճակում են հայտնվում հակամարտող քաղաքական ուժերի երիտանդամներն ու խոսնակները: Իրավիճակի տրագիկոմիզմն այն է, որ նրանք հանդես են գալիս այնպիսի մեծամիտ եւ սնափառ կեցվածքով, կարծես թե իրենցից որեւէ բան է կախված այլեւս եւ երբեւիցե:

Իսկ այդ ընթացքում նրանց քաղաքական հայրերը կայացնում են հերթական անբարոյական որոշումները, որոնց արդյունքում իրենց մեծամիտ հայտարարություններն է՛լ ավելի անհեթեթ լույսի ներքո են ներկայանում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի այս անդամները չեն էլ նկատում, որ մեծերի խաղում «ոտքի տակ ընկնելով»՝ իրենք կրկնակի են հեղինակազրկվում, քանզի մեծերին այդ ամենը կարող է ներվել, մինչդեռ իրենց դեպքում քաղաքական ծաղրածուի պիտակը մաքրելն այլեւս դժվար է լինելու:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more