ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հե՜յ, միամիտ հայե՜ր։ Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելո՞ւ։
Բանակցողին փոխելո՞ւ։
Զենք գտնելո՞ւ։
Առաջնագիծն ամրացնելո՞ւ։
ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքներն արձանագրելո՞ւ և արձագանքելո՞ւ։
Ալիևի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։
Հայ ռազմագերիներին ացատելո՞ւ։
Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելո՞ւ։
Չէ, գժուկնե՛ր։
Ըստ տիկին Վիկտորինի՝ հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։
Հ. Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»:
Նշենք, որ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» խորագրով ազգային համաժողովում ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որն առաջարկում է պայքարի համար նախատեսված միջավայր և իրավական դաշտ։ Մենք միասին պետք է ոտքի կանգնենք այն մարդկանց դեմ, ովքեր ասում են, որ սա սխալ քաղաքականություն է։ Մեզ անհրաժեշտ է հստակ հակախտրական իրավական դաշտ։ Սա այն է, ինչի կարիքը մենք ունենք այստեղ՝ Հայաստանում»,- հայտարարել է Անդրեա Վիկտորին։