▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ, էս հասարակությանը միտումնավոր դեգրադացնում են

Չէ, էս հասարակությանը միտումնավոր դեգրադացնում են:

Միտումնավոր բերում են մի լակոտի, որ բոլորից բարձր, իր սեռաքացության դիրքերից գոռա գրողների վրա, նրանց ապաշնորհ համարի՝ համեմատելով Կոելիոյի հետ:
Միտումնավոր բերում են ազատության դիսկուրս բերող գրողների եւ նրանց ներկայացնում իբր պոռնոէրոտիկ գրականություն ստեղծողներ ու նրանց դեմ դահլիճին ծափահարեցնում, որ նրանք բանադրվեն, ու ոչ ոք չկարդա:

Ազատությունը վտանգավոր է ռեժիմի առողջությանը:
Միտումնավոր, տգետ հաղորդավարը ընդհատում է բոլոր պատասխանները՝ թույլ չտալով գոնե մեկ նախադասություն ավարտել ու վրա է քշում իր հիմարագույն հարցերով, իսկ երբ իր ոլորտից հարցադրում է արվում, ոտքը խփում է գետնին եւ ընդմիջում անում, թեման շրջանցում:
Միտումնավոր բերում են ալեխառն մազերով գրողի, ում ամենաշատն են թույլ տալիս խոսել եւ ով նավթալինով ու մաղձով մատնացույց է անում «թշնամուն» ու տեղում սկսվում է ոհմակային վհուկորսը մեկ գրողի վրա, ում թույլ չեն տալիս գոնե մեկ միտք ավարտել, իսկ վհատությունից նրա գոռալը ներկայացնում են որպես նրան որսամսի արժանացնելու անհրաժեշտության ապացույց:
Միտումնավոր՝ սպիտակ մազերով մաղձոտ գրողը բանավեճի է բռնվում մեծաբերան լակոտի հետ, ով հանդգնել է Կոելիոյի «բարձունքից» խաչ քաշել բոլոր ժամանակակից հայ գրողների վրա...
Զզվելի էր: Էլ ավելի վատ՝ վստահ եմ, որ սա միտումնավոր է արվում: Դժվար չի հասկանալ թե ինչու:
Զարմանում եմ, որ էսպիսի հաղորդումների գնում եք, ժող: Միշտ ընտրեք ձեր ֆորմատը, ձեր հաղորդավարին, որ վստահ լինեք՝ քիչ թե շատ պրոֆեսիոնալ խոսակցություն է ստացվելու, ոչ թե վհուկների որս եւ դեգրադացման հերթական սեանս:

 

Ծովինար Նազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more