▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք ու հայհոյանք. «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» մեքենայով փախել է

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 22-ին, Երևանի կենտրոնում՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռուսական համարանիշերով Mercedes-ը կանգնում մի խումբ անձանց մոտ, որի ժամանակ էլ սկսվում է վիճաբանություն-ծեծկռտուքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով զրահապատ մեքենան պատկանում է քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյին, իսկ այն վարել է «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում տեղի էր ունեցել դատական նիստ: Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիրները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը: Երբ փողոցով անցնելիս էր եղել մեկ այլ՝ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց հասցեին հնչել էին փոխադարձ մեղադրանքներ՝ դատարանի բակում, որը հետո վերածվել էր ծեծկռտուքի:

Մի քանի անձինք, ովքեր դիմել էին փախուստի, ոստիկանների կողմից որոնվում էին: Ռ. Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը, ով եղել էր զրահապատ ավտոմեքենայով, որը Maybach է, ներկայացել էր Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել էին փախուստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more