▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հանդուրժի սուտը մեր տան մեջ. Անահիտ Սիմոնյան

Անահիտ  Սիմոնյանը  վերջին  շրջանում  ավելի    հաճախ  ներկայանում  է  որպես   հագուստի  դիզայներ,  քան   երգչուհի:  ASEKOSE.am-ի թղթակիցը  զրուցել է երգչուհու  հետ և պարզել է, որ չնայած Անահիտ Սիմոնյանն այժմ օրվա մեծ մասն անցկացնում է  կարի   արհեստանոցում,   բայց երկրպագուների   պահանջն էլ չի անտեսում  ու   աշխատում   է   նոր   երգի  ստեղծման ուղղությամբ:

 

-Անահիտ,  ինչպե՞ս  որոշեցիք,  որ  պետք  է  զբաղվեք  դիզայներական աշխատանքով:

 

- Սերը հագուստի նկատմամբ միշտ ունեցել եմ, և փոքր տարիքից  սիրել եմ էքսպերիմենտներ   անել,  ձևափոխել  հագուստը,  տարիներ  շարունակ,  նաև   իմ   բեմական    հագուստների   հեղինակն   եմ   եղել:  Երբ   ես   մտածում    էի՝  ինչ   աշխատանք    անել,     բացի   երգելուց,   առաջինը    մտքիս   եկավ   այն,  որ   զբաղվեմ    իմ   սիրած  դիզայներական   աշխատանքով,  և  որոշեցի  սկսել  կարի   արհեստանոցից:

 

-Հայկոյի  արձագանքը  Ձեր  նոր  աշխատանքի  վերաբերյալ:  


-Հայկոն   շատ   ողջունեց    իմ   որոշումը,  և   հենց   սկզբից    մինչ    այսօր՝  ամեն  կերպ  իմ  կողքին   է:



-
Իսկ  կարողանո՞ւմ   եք  ժամանակ  տրամադրել  երգին:

- Ժամանակիս   մեծ   մասը   լինում   եմ   կարի   արհեստանոցում,   բայց երկրպագուներիս   պահանջը    իմ   վերադարձի՝   ինձ   հիմա   ստիպում   է,   որ արագացնեմ,   և    այժմ   աշխատում   եմ   արդեն   նոր   երգիս   վրա,   որպեսզի  չհիասթափեցնեմ  նրանց:

 

- Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ` հագուստի դիզայներությամբ զբաղվելը, թե երգելը:

-Երկուսն   էլ   միաժամանակ:

 

-Ձեր  ընտանիքում  կան  երկու երգիչներ, հե՞շտ է արդյոք ապրել մեկ հարկի տակ:

-Ա՛յո,  շատ:

 

-Ի՞նչ է հարկավոր կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:

-Սիրված  և  հարգված  լինել՝  առաջինը  ամուսնու  և  երեխայի  կողմից:

 

-Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ կին:

-Այո:

 

-Կա՞ մի բան, որ միշտ պիտի լինի Ձեր տանը:


-Մեր  տանը  միշտ  պետք  է   լինի   ջերմություն  ու  սեր:

 

-Իսկ ի՞նչ չեք հանդուրժի Ձեր տանը: 


-Չեմ   հանդուրժի  սուտը  մեր  տան  մեջ:

 

- Որո՞նք են Ձեր բացասական գծերը: 

-Չգիտեմ:

 

-Ինչպիսի՞ հայր և ամուսին է Հայկոն ըստ Ձեզ: 

-Օրինակելի   հայր   և    ամուսին:

 

-Հասցնում  եք  և'  աշխատել ,  և'  ժամանակ  տրամադրել  ընտանիքին:

-Այո:

 

- Փողոցում Ձեզ ճանաչող մարդիկ ի՞նչ կարծիք են հայտնում, ինչ են խոսում Ձեր մասին: 


-Փառք  Աստծո,  մինչ  այսօր   միայն  լավ  խոսքեր  եմ   լսել   իմ  մասին:

 

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել: 

-Ինձ զայրացնում են ասեկոսեներն այն մասին,  որ  ես  պլաստիկ  շատ վիրահատությունների   եմ  դիմել՝  արտաքին  տեսքս  փոփոխելու  համար,  այն ինչ  որ  հայտարարում  եմ,  նման  բան  չկա: Իսկ  մնացած ասեկոսեները ինձ զվարճացնում են, և ես թեթև եմ նայում նման բաներին:

 

 

-Որո՞նք են Ձեր աշխատանքային ձեռքբերումները և բացթողումները: 

-Բացթողումներ  կան,  իսկ  ձեռքբերումները   դեռ  առջևում  են:

 

-Երազանք, որն արդեն իսկ իրականություն է դարձել: 

-Երեխաս:

 

-Ի՞նչ նորություններ սպասենք Անահիտ Սիմոնյանից: 

-Կներկայացնեմ  նոր  հավաքածուներ  և  նոր   երգեր:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին և երկրպագուներին:

- Բոլորին  մաղթում  եմ ,  որ   բարությամբ  լցնեն  իրենց  օրը,  լինեն  ուրախ  ու  միշտ  ժպտան,  և  ամեն   ինչին  թեթև  նայեն:

 

Հարցազրույցը`  Երվանդ Մարեյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more