▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թու-թու-թու Լավա»-ի՝ տարածած գովազդի կեղծ լինելու մասին ոստիկանությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել

«Թու-թու-թու Լավա»-ի՝ տարածած գովազդի կեղծ լինելու մասին ոստիկանությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել

Շամշյան.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարություն ահազանգեր են հնչեցրել, որ «Թու-թու-թու Լավա» մականվան բլոգեր Էրիկ Շահբազյանը սոցիալական ցանցերի միջոցով կեղծիք է տարածում և խաբում հիվանդներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ահազանգողների՝ Է․ Շահբազյանը սոցիալական ցանցերով գովազդում է դեղամիջոց, որը կեղծիք է, խաբեություն, և այդ կերպ հիվանդներին մոլորեցնում է։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում խարդախության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more