▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հասկանում պատանի հանգուցյալի դին հանրային բողոքի թիրախ դարձնելու մտադրությունը

Չգիտեմ, ինչպես կընկալվի և ինչպես կմեկնաբանվի գրածս, մտորումս, բայց այս պահին իրարամերժ զգացումներն են իմ մեջ կռիվ տալիս... Ես ծնող եմ, իմ որդին էլ մոտ մեկ ամսից դառնալու է զինվոր, հետևաբար փորձում եմ հասկանալ Լյուքս Ստեփանյանի ծնողներին պատած վիշտը, ցավը, մորմոքը... Սակայն... չեմ հասկանում պատանի հանգուցյալի դին հանրային բողոքի թիրախ դարձնելու մտադրությունը... Հանգուցյալին պետք է քրիստոնեաբար հուղարկավորել, հետո նոր սկսել բողոքել և պահանջել արդար դատավճիռ, համակողմանի դատաքննություն: Արդյո՞ք ծնողական սիրո արտահայտություն է պատանի հանգուցյալի դին խաղաղությամբ հողին հանձնելու փոխարեն` ի ցույց դնել Հանրապետության հրապարակում... Չեմ հասկանում, չեմ կարողանում բացատրություն գտնել... Գուցե ծնողներն իրենց մեկնաբանությունն ունեն, գուցե հայտնի են մանրամասներ, որոնց մասին մենք չգիտենք, սակայն այս քայլը լավագույններից չէ... Ինչու՞ մեկ անգամ էլ ցավեցնել պատանի հանգուցյալի ցաված հոգին, ինչու՞ անհանգիստ անել նրա մարմինը... Ի վերջո, ով է «Զինվորի մայր»  հ/կ այն տիկինը, որը հորդորել է ամեն ինչ վերածել հանրահավաքի: Գուցե նա գիտի մանրամասներ, ուրեմն ավելի լավ չէ՞ այդ ամենի մասին ասել հրապարակավ, ասել Պաշտպանության նախարարին անձամբ, քան նպաստել այն բանին, որ վշտի մեջ թաղված ծնողները դիմեն նման քայլի... Չգիտեմ, գուցե ճիշտ չեմ ասում, սակայն ես անընդունելի եմ համարում պատանի հանգուցյալի մարմնի նկատմամբ նման վերաբերմունքը...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ  մայիսի 15-ին Նոյեմբերյանում տեղակայված ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները մտադրվել են  նրա դին բերել  Երևան` Կառավարության շենքի դիմաց` ի նշան բողոքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more