▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ կարծում, որ հնարավորություն կտան՝ նիստ վարելու». Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները. կողմ՝ 53, դեմ՝ 0:

***

«Կվարե՞ք ԱԺ նիստեր»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանին։ «ԱԺ կանոնակարգով նշվածի իրացումը բխում է ԱԺ նախագահի կողմից գործիքակազմի իրացմամբ, բայց քիչ հավանական եմ համարում, որ ես այն երբևէ իրացնեմ։ Չեմ կարծում, որ հնարավարության կտան՝ նիստ վարելու»,- պատասխանեց Վարդևանյանը։

***

«Դուք պարտավորվածություն ունենալո՞ւ եք ՔՊ-ի հանդեպ, երբ ձեզ ընտրեն»,- լրագրողը հարցով դիմել ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանին։
«Բացարձակապես։ Քաղաքական որևէ կաշկանդվածություն չի առաջացնելու որևէ կերպ։ Ի վերջո, հաշվի առեք, որ սա ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնն է»,- ի պատասխան ասաց Վարդևանյանը։

**

«Արդյոք ինձ վստահել են մեր հայրենակիցներից ապահովված մարդիկ, կամ ինչպես դուք եք ասում՝ հարուստ հայրենակիցներ: Այո, վստահել են, հիմա դա լավ է, թե վատ»,- եզրափակիչ ելույթում ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանը: «Եթե փաստաբանը լավն է, պետք է լավ վարձատրվի, եթե վատն է, պետք է չվարձատրվի»,- նշեց նա:

***

«Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը: Մենք ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք»,- ընտրվելուց հետո ասաց ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ Արամ Վարդևանյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more