▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնները զորամաս են այցելել

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․

«ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի գավաթի և Եվրոպայի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե մեդալակիր Սամվել Գրիգորյանը, աշխարհի 23 տարեկանների արծաթե մեդալակիր, զինվորականների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանը, 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր Դավիթ Օվասապյանը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը, բժիշկ Թելման Սարգսյանը և Դիլիջանի ըմբշամարտի դպրոցի տնօրեն Սասուն Ղամբարյանը։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում նահատակված զինծառայողներին նվիրված հուշապատին։

Մարզիկները զրուցել են պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ճաշել նրանց հետ, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին և ներկայացրել սպորտում հաջողելու իրենց պատմությունները»։

Այցի ավարտին չեմպիոնները շնորհակալություն են հայտնել զինվորներին և մաղթել բարի ծառայություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more