▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր աչքի առջև կփլուզվի թե՛ հանրությունը, թե՛ պետականությունը. Տարոն Սիմոնյան

ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փոխե՛ք օրենքները, փոխե՛ք մարդկանց, իշխանություններին, մերժե՛ք հներին, պաշտե՛ք նորերի, փոխե՛ք բողոքողներին ու գովերգողներին, ..., ինչքան ուզում եք, փոխե՛ք։

Հանրությունն ու պետականությունը կդիմանան այդ ամենին։ Սակայն ձեր խոսքով ու գործով անցեք բարոյականի իմպերատիվ սահմանը, դարձրեք այդ ամենը սովորական բան, փոխեք հայ մարդու բարոյական արժեքն ու ձեր աչքի առջև կփլուզվի թե՛ հանրությունը, թե՛ պետականությունը...

Հ. Գ. Փա՛ռք տվեք ազգային պատմությանն ու առաքելությանը, որ հավաքական գիտակցության մեջ ձևավորել են մարտնչող տգիտության ու բարոյական սնանկության դեմ դիմադրողականության բարձր աստիճան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more