Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեռ են առնում։ Դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն: 2024 թվականի նոյեմբերի 29-ին դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն: Հայաստանի կողմից Միքայել Մինասյանի միջազգային որոնման պահանջը հանվեց, նրա անունը հանվեց Ինտերպոլի կողմից որոնվողների ցանկից, որպեսզի Սերժ Սարգսյանի փեսան կարողանա արտերկրում ազատ տեղաշարժվել։ Որպեսզի դրանից հետո նրան Հայաստանում հեռակա դատեն։ Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին այս կերպ ձեռ են առնում»։ |
«Ձեռ են առնում»․ Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet