▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր իշխանության օրոք է ռեկտորների ընտրության նշաձողը հավասարվել պլենդուզի

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, այսօր, անդրադառնալով Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության շուրջ Տնտեսագիտական համալսարանում ծավալված իրադարձություններին` խորհուրդ էր տվել քաղաքականացված բեմադրությունները պահել կրթության և գիտության ոլորտներից հեռու:

Լրագրող Գոհար Վեզիրյանն այս առիթով նախարարի ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ժողինստիտուտի ներկայիս ռեկտորը մանր առեւտրական է եղել նախկինում․ նա նախնական կապիտալը կուտակել է Նորքի ուսանողական հանրակացարանի տնօրեն լինելու տարիներին։ Դրա մասին շատերը գիտեն։ Էս մարդուն նշանակել ռեկտոր, դեռ մի բան էլ գիտական թեզի ղեկավար՝ արդեն խայտառակություն է։ Այո, ձեր իշխանության օրոք է ռեկտորների ընտրության նշաձողը հավասարվել պլենդուզի։ Իսկ էս կարգի ռեկտորներին լրիվ հասնում է էս կարգի տգետ ուսանողներ ունենալ, ու դրանց օգտագործել տարբեր կեղտոտ նպատակների համար։ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանությունը տապալել է ժողի ռեկտորն ու նրա մանկլավիկ ուսանողները։ Վստահ եմ, որ ամեն ինչ այլ ընթացք կունենար, եթե այս բուհը ղեկավարեին իրապես գիտությունից եւ մանկավարժությունից հասկավող մարդիկ»։ 

yerkir.am-ի  տեսանյութում  Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր  Կորյուն Աթոյանը «զրուցում» է համալսարանի միջանցքում սպասող լրագրողների հետ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more