▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր կողքի նախկին հոգևորականներից մեկն ասում էր` հրաշք է կատարվել, որ Վազգենին ԱԺ-ում գնդակահարել են». Դանիելյանը՝ ՔՊ-ականին

Ազգային ժողովում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց. «Խոսում եք հոգևորականներից, որոնք հիմա գտնվում են անազատության մեջ: Պատվելի սրբազանների մասին է ձեր խոսքը: Ես ուզում եմ ձեր կողքը կանգնած հոգևորականների մասին ձեզ հիշեցնել: Այժմ նախկին հոգևորականներից մեկն ասում էր` հրաշք է կատարվել, որ Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարել են: Մեր ու ձեր տարբերությունն էդ ա: Այ էդ մարդկան հետ եք դուք ճանապարչհ գնում, իսկ մենք հպարտ ենք այն մարդկանցով, ում հետ ճանապարհ ենք գնում, և վստահ եմ, որ այդ մարդիկ շատ մեծ դերակատարում են ունանու մեր հոգևոր ու մշակութային կյանքում»:

***

ՔՊ–ականները Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նոր նախագիծ են բերել ԱԺ

ՀՀ իշխանությունը որոշել է վերահսկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու քայլերը` ներկայացնելով օրենսդրական մի փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է եկեղեցապատկան հուշարձաններին։ 

Թագուհի Ղազարյանը նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնելիս հայտարարեց, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3–րդ անձի` հատուցմամբ կամ անհայտույց օտարել բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։ 

Ըստ նախագծի` կառավարությունը կարող է կա՛մ տալ համաձայնություն, կա՛մ չտալ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more