▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր ստերջացրած շունը հղի ա». քաղաքացին ընդհատեց Փաշինյանի ասուլիսը

«Ձեր ստերջացրած շունը հղի ա». քաղաքացին ընդհատեց Փաշինյանի ասուլիսը

Այլ մանրամասները՝ տեսանյութում և ստորև․ 

ՔՊ-ի ցանկությունն այն է, որ ընտրություններում ունենա սահմանադրական մեծամասնություն, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ շփումները ցույց են տալիս, որ դա շատ իրատեսական է»,- ասաց նա։ 

Ըստ Փաշինյանի՝  նրանք, ովքեր խոսում են այն մասին, թե որևէ ուժի չի հաջողվի միայնակ մեծամասնություն ձևավորել, առնվազն շտապում են։

Դիտարկմանը, թե ընդդիմադիրերն ասում են, որ Փաշինյանն իրականանցնում է Ալիևի երազանքը՝ նա արձագանքեց՝ իսկ ո՞րն է Ալևի երազանքը։

«Ես չգիտեմ՝ որն է»,- հավելեց նա։

***

Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե Հայաստանի քաղաքական խոսույթն ազդում է Բաքվում պահվող գերիների վերադարձի գործընթացի վրա։

«Տեսնում են, թե Դավիթ Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով հանդես գալիս, հիմա դա ազդո՞ւմ է ընդհանուր պրոցեսների վրա, իհարկե, ազդում է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ նույնը նաև Դավիթ Բաբայանի դեպքում է. նրա համախոհների խոսույթին էլ հետևում են Ադրբեջանում, ինչը կրկին ազդեցություն է թողնում։

«Եթե Դաշնակցությունը զարգացնում է այն միտքը, թե Ղարաբաղը հետ են բերելու, տրամաբանակա՞ն է, որ նույն քաղաքական ուժի ներկայուցուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա ու միանա այդ պրոցեսին։ Ո՞նց են հետ բերելու, պարզ է, չէ՞, որ դա կոնֆլիկտի խոսույթ է, որը ինչ-որ պահի բերելու է ինչ-որ մի դրսևորումի»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ չի կարող ՀՅԴ-ի ներկայացուցչի ազատության հարցում արդյունքի հասնել, թե Հայաստանում ՀՅԴ-ն ագրեսիվ, կոնֆլիկտային խոսույթ է օգտագործում։

***

Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի՝ ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար կլիներ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետև ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսունսով, այսինքն՝ որևէ որոշում չի կարող ընդունվել, եթե ես դեմ եմ»,- ասաց նա։

Ըստ այդմ, ըստ Փաշինյանի, եթե ԵԱՏՄ-ն կաթվածահար չէ, ուրեմն ինքը ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն չի վարում։

***

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչ տեղեկություն կա Ապարանում տեղի ունեցած իրավիճակի վերաբերյալ, երբ, ըստ ականատեսի՝ ուսուցիչների և աշակերտների համակարգված ուղղորդում է եղել ՔՊ քարոզարշավին։

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանն ասաց, որ իրեն այդ իրավիճակն ի սկզբանե հուզել է. «Այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա,  աշխատանքից ազատման դիմումներ են գրել, բայց նաև, որպեսզի այնպես չստացվի, որ էմոցիայի տակ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, ծառայողական քննություն կիրականացնենք և եթե պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն։

Առայժմ գրված դիմումները չեն մակագրվել»։

Փաշինյանի խոսքով՝ 4 տնօրեններ են, որոնց դպրոցներից աշակերտ է ներկա եղել։ Նշեց, որ տնօրենները չեն ազատվի աշխատանքից, նախ ծառայողական քննություն կիրականացվի, «որովհետև էսօր էլ երեխաներ են եղել, որոնք ասել են՝ դասից են փախել»։

***

Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին պաշտպանելու համար 102-րդ ռազմաբազայի անվան տակ կարող է ինչ-որ գործողություններ անել։

«Ո՛չ, մտավախություն չկա, որովհետև ռազմաբազան, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more