▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեխաշուշանի թթու` կնոջ մազով` նախարարի «Արտֆուդից». «ՀԺ»

 «Շաբաթ օրը մեր թղթակիցը զզվելի իրավիճակում է հայտնվել «Արտֆուդ» ընկերության պատճառով: Շուշանի մարինադի նկարում պատկերված բանկայում նա նախ կանացի մազ է հայտնաբերել, ապա էլ շուշան՝ ցեխի մեջ կոլոլված: Այս տեղեկատվությունը եւ լուսանկարը շատ օպերատիվ հայտնվել է մեր թերթի armtimes.com կայքում: Հետաքրքիր է, որ տեղեկատվությանն առաջինն արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը:

Գյուղնախարարը, հիշեցնենք, «Արտֆուդի» սեփականատերերից մեկն է: Ու գյուղնախարարությանը տվյալ իրավիճակը հետաքրքրում էր ոչ թե սպառողների իրավունքների կամ ՀՀ օրենսդրության տեսակետից, այլ նրանք ուղիներ էին մտմտում, թե ոնց անեն, որ տեղեկատվությունը հանվի կայքից:

Նման պահվածքով «Արտֆուդի» սեփականատեր նախարարը, ըստ էության, խոտովանեց իր ձեռնարկության մեղքը: նաեւ խոստովանեց իր նախարարության մեղքը, որ պատշաճ վերահսկողություն չի իրականացնում իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող ընկերության նկատմամբ:

Պատշաճը կլիներ այն, որ աղմուկ հանած տարան սահմանված մարմնի կողմից սահմանված կարգով արձանագրությամբ վերցվեր խմբագրությունից, տարվեր փորձաքննության, պարզաբանվեր դրա ծագումը, հոսքագիծը եւ այլն: Պատշաճ կլիներ, որ «Արտֆուդ» ընկերությունը խոստանար մարնազնին հետաքննություն անցկացնել եւ սպառողներին պարզաբանումներ տալ տեղի ունեցածի կապակցությամբ:

Բայց չէ, նրանց համար կարեւորը, որ տեղեկատվությունը հանվի, ծածկադմփոց արվի, փակվի, հարցերը տնավարի լուծվեն: Եվ թքած սպառողների ու նրանց առողջության վրա»:

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more