▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չգիտեմ՝ նրանք ֆուտբոլիստ կդառնա՞ն, թե՞ ոչ, բայց կյանքի առաջին մեծ դավաճանությունն արդեն գործել են»

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Փյունիկ»-ի մամուլի նախկին խոսնակ Հայկազ Մկրտչյանն օրերս սոցցանցերում հրապարակել է լուսանկար և հայտնել, որ ակումբը «Նոա» տեղափոխված սաների մուտքն արգելել է իր ակադեմիա: Խոսքը Փյունիկի արդեն նախկին պատանի ֆուտբոլիստների մասին է, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբում:

Օրեր առաջ էլ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Ռադիովանի եթերում հայտնել է, որ այդ  տղաները դավաճաններ են ու դավաճանել են իրենց խաղընկերներին ու թիմին:

Նա նշել է, որ չգիտի՝ նրանք ֆուտբոլիստ կդառնան, թե ոչ, բայց կյանքի առաջին մեծ դավաճանությունն արդեն գործել են։ 

Նշենք, որ «Նոա» ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։ ՀՖՖ-ն դիմումը վարույթ է ընդունել:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more