Երեկ, Asekose.am-ը հրապարակել էր տեղեկություն, ըստ որի Chaarat Gold-ը կշահագործի Ամուլսարի ոսկու հանքը։
Նշել էինք, որ փորձել էինք նաև կապ հաստատել բրիտանական կազմակերպության ներկայացուցչության հետ, սակայն ապարդյուն և որ պատրաստ ենք ներկայացնել նրանց տեսակետը՝ թեմայի վերաբերյալ։
Chaarat Gold-ն այսօր անդրադարձել է Ամուլսարի ծրագրի ձեռքբերման վերբերյալ լրատվամիջոցներիի վերջին շահարկումներին և հաստատել, որ քննարկումների մեջ է Lydian Canada Ventures Corporation-ի հետ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ձեռք բերելու համար։
Այս մասին ասված է Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ամբողջական տեքստին ու սկզբնաղբյուրին կարող եք ծանոթանալ այս հղումով: