▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլով շտապեցնում է ՀՀ իշխանությանը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին 2 օրերին ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են ֆոն ստեղծել, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության աճի միտումներ կան:
Սա առաջին հերթին դրսևորվում է հայ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններով:
Չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլին գնում է` շտապեցնելու ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար:
Ըստ երկու կողմերից` ավելի վաղ հնչեցվող հայտարարությունների, հայտնի 4 գյուղերի հանձնումից հետո պետք է կողմերն աշխատեն հանձնման ենթակա հաջորդ 4 գյուղերի մասով, որից 3-ը Տավուշում է, մեկը` Տիգրանաշենը, Արարատի մարզում (Նախիջևանի ուղղությամբ):
Ադրբեջանը բնականաբար փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել, որովհետև ավելի հարմար իրավիճակ, քան ՀՀ-ում գործող այս իշխանության պայմաններում է, չի էլ կարող պատկերացնել:

***

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

***

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե «հունիսի 14-ին ժամը 07։15-ի սահմաններում հայկական կողմը կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ»։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ «պատասխան միջոցներ են ձեռնարկվել»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more