▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ ապրիլի 14-ին Հովիկ Աբրահամյանի անունն այդպես էլ չհնչի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ  երեկ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, լսելով կուսակցության ներկայացուցիչների` վարչապետի եւ երկրի զարգացման մասին տեսլականներն ու 7 կետերը, ուղիղ «գծով» ասել է` դեռ որոշում չունեմ վարչապետի անձի վերաբերյալ:

«Իր հերթին ԲՀԿ լիդեր Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Սերժ Սարգսյանն ասել է` սկզբունքորեն եւ ընդհանրապե՞ս ես դեմ: Ծառուկյանն ասել է, չէ` ոչ սկզբունքորեն: Ստեփան Մարգարյանը Ջավախքի հարցն է բարձրացրել, Վարդան Օսկանյանը՝ կարմիր գծերի ու արագաչափերի: Սերժ Սարգսյանն ուշադիր լսել է:

Գագիկ Ծառուկյանի թիմում, մինչեւ ԲՀԿ պատվիրակության՝ նախագահական գնալը, համոզված են եղել, որ նախագահը հնչեցնելու է Հովիկի անունը, եւ կուսակցության մոտ 2 տասնյակ մարդու զգուշացրել են, որ հնարավոր է` ուշ երեկոյան հավաքվենք, աշխատեք քաղաքում լինել, սակայն այդպես էլ չեն հավաքվել: Երեկ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները խորը տագնապի մեջ էին. չի բացառվում, որ ամսի 14-ին նրա անունն այդպես էլ չհնչի՝ տեղեկացրին մեր աղբյուրները»,-գրում է թերթը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more