▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի գետնին հավասարեցնել, փոշիացնել մեր հաղթանականերն ու ձեռքբերումները

Որքան տհաճ է տեսնել, թե ինչպես են գեներալներ Կոմանդոսն ու Գուրգեն Դալիբալթայանը ԶԼՄ-ների միջոցով անհարգալից խոսքեր արտահայտում միմյանց ու արցախյան պատերազմի այլ ընդգծված դեմքերի նկատմամբ: Չի կարելի այս աստիճանի գետնին հավասարեցնել, փոշիացնել մեր հաղթանականերն ու ձեռքբերումները:

Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն անդրադառնալով Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարություններին` ասել է. «Խոջալուն օրինակելի օպերացիա էր: Ես չեմ էլ ուզում նրա ասածների մասին խոսել, որովհետև նա չի էլ հասկանում, թե ինչ է օպերացիան, ինչպես ենք դա արել: Ո՞վ է նա, որ ես իջնեմ իր մակարդակին ու մեկնաբանեմ նրա ասածները: Անգրագետի մեկը»: «Կոմանդոսը մեր ենթական էր, նա ի՞նչ իրավունք ուներ առանց մեզ տեղյակ պահելու որևէ բան անել: Նրա մասին չեմ էլ ուզում խոսել: Նա ինձ համար Կոմանդոս չէ, ես նրան ոչ մի անգամ Կոմանդոսի տեղ չեմ դրել: Ո՞վ է նա, որ Կոմանդոս լինի: Կոմանդոսը հրամանատար է: Նա մարդ չէ, ի՞նչ խոսեմ նրա մասին: Ինքն է իրեն Կոմանդոս հռչակել»,- ավելացրել է Գ. Դալիբալթայանը: 

Առավել մանրամասն` այստեղ

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more