Ծիծաղելի ու զվարճալի կլինի ․․․ Մեղավոր են բոլորը, նախկին նախագահները, հայ ժողովուրդը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը․․․Նորիկ Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համոզված եմ՝ կգտնվեն բազմաթիվ մարդիկ, ովքեր լուրջ դեմքով կպնդեն, որ մեղավորները նախկին երեք նախագահներն են, բոլորը, ամբողջ հայ ժողովուրդը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը․․․
Ի վերջո, եթե վերջնահաշվում պարզվի, որ գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ենթադրաբար այն արարքի կատարման համար, որի համար 2020թ․ հոկտեմբերի 22-ին շնորհվել է ազգային հերոսի կոչում, իսկապես զվարճալի կլինի, թեև դրա ամբողջությամբ ողբերգական բնույթին։
Վերջապես, կարո՞ղ եք ասել, թե 2020թ. հոկտեմբերի 22-ին, երբ ամեն օր հայկական բանակը կրում էր տարածքային ու մարդկային մեծ կորուտսներ, կոնկրետ ո՞ր բացառիկ կամ առանձնահատուկ գործողության համար եք միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանին և թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանին Հայրենիքի շքանշանով /Ազգային հերոսի կոչում/ պարգևատրելու համար։
Իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ այս մարդկանցից Անդրանիկ Փիլոյանն այսօր մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, և իսկ Տիրան Խաչատրյանը՝ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար։
Իսկ այժմ, փաստորեն, նոր, ավելի լուրջ մեղադրանք․․․
Այնուամենայնիվ, հարցս, հռետորական է, ո՞վ է այս ամենի պատասխանատուն, արժեքային համակարգի այս աստիճան այլասերման պատասխանատուն ո՞վ է․․․
Համոզված եմ՝ կգտնվեն բազմաթիվ մարդիկ, ովքեր լուրջ դեմքով կպնդեն, որ մեղավորները նախկին երեք նախագահներն են, բոլորը, ամբողջ հայ ժողովուրդը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը․․․
Երիցս համոզվում եմ, որ մենք առաջին հերթին արժեքային համակարգում ենք պարտվել, մենք դաժանագույն ու ստորացուցիչ պարտություն ենք կրել մեր մտածողության, աշխարհայացքի, տղայական ընկալումների, կեղծ հայրենասիրության ու հարցերը ոչ ֆորմալ բարքերի միջոցով լուծելու պատճառով․․․»: