Այսօր Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք:
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել Աբովյանի մոտակայքում գտնվող գյուղերից մեկի ջրամբարից ու գրել էր․
«Սա էսօրվա նկարած ա։ Սեւաբերդի ջրամբար։ Բնապահպանները եւ իրավապահները պետք ա պարզեն, սա ինչի՞ արդյունք ա»։