▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չլիկ դաստա ժանտախտի ժամին...

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, սա «նախագա ջանի» «ընդդիմադիր» կուսակցության, բարիկադներ խոստացող կուսակցության պատգամավորի և «ախպերության» ներկայացուցչի «հարց ու պատասխանն» է՝ երկրի Ազգային Ժողովում: 
Այս խեղկատակության ամենալավ մեկնաբանությունը՝ չմեկնաբանելն է, քանզի խոսքերն ավելորդ են: Կարծում եմ վերնագիրը լավագույնս արտահայտում է հայ ժողովրդի խղճալի, ողբերգական վիճակը, որ իր ճակատագիրը տնօրինում են այս ցինիկները, որ միամիտ հայը սրանցից դեռ ինչ, որ բան է ակնկալում, պահանջում, բողոքում, պայքարում ...
Համենայնդեպս, ստորացված ու ստրկացված ժողովրդին բարիկադ խոստացողը, այս տխուր տեսարանին չէր մասնակցի, իրեն և իր բարիկադին սպասող ժողովրդին նման հիմար վիճակի չէր մատնի: Աշխարհն այս օրերին շատ է տեսնում բարիկադներ բարձրացնող ու վրան կանգնող տղամարդ առաջնորդներ և արժանի ժողովրդներ, սակայն ո՛չ այս կարգի քաղաքական դերասաններ ու ջուր ծեծողներ, ժանտախտի ժամին՝ չլիկ դաստա խաղացողներ...

 

Արմեն Զատիկյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more