▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չլինի՞ թե բենթլիներն ու մյուս ջիփերը վաճառքի են հանվելու...

Նոր մի հեռուստահաղորդման մեջ լսեցի, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը դիմել է քաղաքապետարանին՝ եկեղեցուն բանեռային տարածք տրամադրելու համար: Այդ բանեռների վրա պետք է մեջբերվեն տողեր Աստվածաշնչից: Ենթադրում եմ որ այդ բանեռների վրա պետք է մեջբերվի նորկտակարանյան (Մատթ. 19: 24; Մարկ. 10: 25; Ղուկ. 18: 25) «Ավելի հեշտ ուղտը ասեղի ծակով կանցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու Արքայությունը կմտնի»-ն: Կամ «...եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի´ր ինչ որ ունես ու աղքատների´ն տուր, և երկնքում գանձեր կունենաս...»-ը: Չլինի թե բենթլիներն ու մյուս ջիփերը վաճառքի են հանվելու ու գոյացած գումարները բաժանվելու են աղքատներին... Մեղա-մեղա...

 

Հովսեփ Խուրշուդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more