▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չորս տաքսու վարորդ, որ ցնցել են Երևանը

Վերջին լուրերի համաձայն, ասում են, որ Երեւանում մի տաքսու վարորդ է հայտնվել, որը մասնագիտությամբ տաքսու վարորդ է ու միշտ տաքսի է քշել։
Երեւանում նաեւ հայտնվել է մի տաքսու վարորդ, որը անգիր գիտի Բաղրամյան փողոցի տեղը։
Ինչպես նաեւ (ասում են, հիմա հաստատ չգիտեմ) Երեւանում հայտնվել է մի տաքսու վարորդ, որ Կրասնադարում երեք տուն ՉԻ ունեցել եւ Ռուսաստանից խաբարի ՉԻ սպասում։
Երեւանում կա մի տաքսու վարորդ, որը ՉԳԻՏԻ, թե Հոկտեմբերի 27-ը ով է կազմակերպել (այ սրան ընդհանրապես չեմ հավատում)։

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more