▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Տավուշից հասավ Գեղարքունիքի մարզ և շարժվում է դեպի Երևան։ Ճանապարհին Դիլիջանում շարժմանը անեծքներով էին դիմավորում երեք տարեց կանայք։

politik-ն է գրում, նշելով, որ տեսանյութը դիտած տեղաբնակները տեղեկացրեցին, որ շարժման մասնակիցներին անիծող կանայք պատահական մարդիկ չեն եղել։ Նրանցից մեկը եղել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հարազատ հորաքույրը։

Կայքը փորձել է տեղեկատվությունը ճշտել Մարիա Կարապետյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չի ստացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more