▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չրերի» Տիկո', արմատներով «ուրդու՞ց» եք ․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Չրերի» Տիկո', արմատներով «ուրդու՞ց» եք 

Հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը «շինծու» քաղաք է և նրա բնակիչների մեծ մասը ժամանակին գյուղերից են բերվել քաղաք, հետաքրքիր է իմանալ, թե 9% ընտրողների շնորհիվ Երևանի քաղաքապետ դարձած «չրերի» Տիկոյի հայրը, ով «Օպել» քշող գյուղացիներին համբալ է անվանում ի՞նչ ծագում ունի` ո՞ր գյուղից են նրա նախնիները Երևան եկել...

Գրեթե համոզված եմ, որ «Օպել» քշող գյուղացիներից զզվող և վերջերս ծեծ կերած Տիգրանի հայրը գյուղական արմատներ ունի...

Ինչ վերաբերում է «չրերի» Տիկոյի ներողությանը, ապա լավ կլիներ ոչինչ չասեր ու իր այս ոճի «извини»-ն էլ իրան պահեր... Թե բա խցանումներից ու լրագրողից նեղվել է հայրս... Իյա, լու՞րջ... Բա տասնյակ հազարավոր վարորդներ ինչպե՞ս են դիմանում այդ նույն խցանումներին կամ եթե հայրդ նյարդայնանում է լրագրողների հարցերից թող չպատասխանի...Ո՞վ էլ պարտադրել հորդ այդ լկտի ու ցինիկ մտքերը արտաբերել...

Ի դեպ, հորդ ասա, որ ձեր «արիստոկրատ» անցյալը չմոռանա...»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more