▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

...Դա լինելու է իմ դիակի վրա և թող իմ կենացը չխմեն. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆիի Հովհաննիսյանն այսօր ելույթ ունենալով Ազատության հրապարակում կրկին կրկնել է, որ մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը պետք է հեռանա:

-Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա մեր Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը օրհնի այդ երդումը պղծող թեկնածուին՝ սա լինելու է իմ դիակի վրա,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու ավելացրել,- մարտի 31-ը Սուրբ Հարության տոնն է՝ Զատիկ է: Ես պիտի աղոթեմ նրանց համար, որ գտնեն այդ ուժը չգնան այդ պղծումին: Եթե մինչեւ մարտի 31-ը պարոն Սարգսյանը հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկ ներկայացնելու, ապա մի խնդրանք ունեմ՝ թող Սերժ Սարգսյանը եւ մյուսները իմ կենացը չխմեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more