▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա ուղղակի հիմարություն է, ես և Մաքսիմը չենք բաժանվել.Ալլա Պուգաչովա

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ  ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը բաժանվել են: Ռուսական ԶԼՄ-երը փորձել են ճշտել ողջ ճշմարտությունը հենց երգչուհուց:

-Դա ուղղակի հիմարություն է: Ես և Մաքսիմը չենք բաժանվել,- ասել է երգչուհին:

Հիշեցնենք, որ արդեն 12 տարի է, ինչ նրանք միասին են, իսկ 2011թ. տեղի է ունեցել զույգի հարսանյաց արարողությունը:

-Բոլորը գիտեն, որ  ես արդեն 10 տարի ապրում եմ իմ սիրելի տղամարդու հետ: Բախտս բերել է, ես ապրում եմ մի տղամարդու հետ, ով սիրում է ինձ այնպիսին,ինչպիսին որ ես կամ: Ես շատ երջանիկ եմ Մաքսիմի հետ,- հարսանիքից հետո ասել է Ալլա Պուգաչովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more