▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դա քեզ ու Հայաստանի համար էր». Լուկաշենկոն` Փաշինյանի հետ բանավեճի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպը:

«Դա քեզ ու Հայաստանի համար էր, որպեսզի ավելի ուրախ անցներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի»,- ասել է Լուկաշենկոն:

Տեսանյութը թելեգրամյան ալիքում հրապարակել է Զարուբինը:

Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով:

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Նիստի ժամանակ նա հիշեցրել էր այս հայտարարության մասին: Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն Փաշինյանի հայտարարությունը. Փաշինյանը հակադարձել էր, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը: Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ Փաշինյանը չկարողանա նիստին մասնակցել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more