▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դա թուրքական փողն է՝ Հայաստանի հասարակությանը բթացնելու համար»

«Նիկոլի գնալով ի՞նչ հարց ենք լուծում․ առնվազն երկու կարևոր հարց՝ ինքն իր հետ տանում է իր բանավոր պայմանավորվածությունները։ Շահում ենք ժամանակ։ Էս պրոցեսի մեջ շատ կարևոր է ժամանակը»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում՝ խոսելով երկրի ներքաղաքական խնդիրներից, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Քամուց արյան հոտ է գալիս, մենք մոտ ենք նոր պատերազմին։ Էս ցեղասպանությունից առաջ խրախճանք է․․․Երկրում փող կա, էդ փողի ծագման աղբյուրի մի մասը հայտնի է, մի մասը հասարակության համար հայտնի չի, բայց ինձ համար հայտնի է՝ թուրքական փողը՝ հասարակությանը բթացնելու համար։ Պատահական չի, որ Երևանում լավագույն համերգներն են տեղի ունեում, պիտի շեղեն»,- ասել է Սաղաթելյանը՝ հավելելով․ «Ովքեր ասում են ելք չկա, ես ասում եմ՝ կա, եկեք փորձենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more