▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատապարտում եմ միջանձնային բռնությունները». Սեյրան Օհանյանը` Գորիսի դեպքերի մասին

Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը  այսօր առաջնագծում լրագրողների հետ զրուցելիս անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած միջադեպին: Նախարարը  նշել է, որ չի կարողացել ավելի վաղ այցելել գնդապետ Արտակ Բուդաղյանին, քանի որ արտերկրում է գտնվել, շեշտելով, որ իրեն պարբերաբար տեղեկացրել են Բուդաղյանի առողջական վիճակի մասին:

«Բուդաղյանի հետ դեպքի վերաբերյալ խոսել եմ շատ կարճ։ Իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ինքը միանշանակ դատապարտում է միջանձնային բռնությունները, և, որ ամեն բան պետք է անել նման դեպքերից խուսափելու համար: 

«Մենք ունենք սպառնալիքներ դրսից և պետք է ձգտենք ներսում լինել միասնական»,-նշել է Օհանյանը: Նախարարի համոզմամբ՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը հասել է մինիմումի: 

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը  այսօր առաջնագծում լրագրողների հետ զրուցելիս անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած միջադեպին: Նախարարը  նշել է, որ չի կարողացել ավելի վաղ այցելել գնդապետ Արտակ Բուդաղյանին, քանի որ արտերկրում է գտնվել, շեշտելով, որիրեն պարբերաբար տեղեկացրել են Բուդաղյանի առողջական վիճակի մասին:
«Բուդաղյանի հետ դեպքի վերաբերյալ խոսել եմ շատ կարճ։ Իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ինքը միանշանակ դատապարտում է միջանձնային բռնությունները, և, որ ամեն բան պետք է անել նման դեպքերից խուսափելու համար: 
«Մենք ունենք սպառնալիքներ դրսից և պետք է ձգտենք ներսում լինել միասնական»,-նշել է Օհանյանը: Նախարարի համոզմամբ՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը հասել է մինիմումի: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more