▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտում են Զ. Փոստանջյանի խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ ոտնձգությունը

2013 թ. հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին տրված հարցը դարձավ բուռն հանրային քննարկման առարկա: Կարևորելով Զ. Փոստանջյանի կողմից բարձրացված հարցի նկատմամբ հանրային բանավեճի փաստը` միաժամանակ գտնում ենք, որ ներկայացվող գնահատականներում և կարծիքներում առկա են անձնական ակնհայտ վիրավորանքներ, որոնք ակնհայտորեն ուղղված են Զարուհի Փոստանջյանի անձին, այլ ոչ թե բարձրացված հարցին կամ խնդրին:

Գիտակցելով, որ իշխանության ներկայացուցչի գործունեության ստվերային կողմերի բացահայտմանն ուղղված հարցը բացարձակապես հաճելի չէ իշխանամետ կողմերին՝ ակնկալելի էր նաև այս բուռն արձագանքը, սակայն քննարկման առարկա է դարձել ոչ թե բարձրացված հարցը, այլ թե որտեղ և ում կողմից է այն տրվել: Ավելին՝ ԱԺ նախագահի կողմից արդեն սկսել են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից Զ. Փոստանջյանին հանելուն ուղղված գործողությունները:

Մենք գտնում ենք, որ Զ. Փոստանջյանն իրականացրել է իր կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, որը յուրաքանչյուր անձի իրավունքն է՝ անկախ պետական սահմանից՝ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի: Զ. Փոստանջյանն իր հարցով որևէ պետական գաղտնիք չի հրապարակել, որը կարող էր վտանգել Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության անվտանգությունը:

Զ. Փոստանջյանի խոսքի և արտահայտման ազատության սահմանափակմանն ուղղված որևէ գործողություն, սպառնալիքները նրա անձի նկատմամբ և այլ հնարավոր գործողությունները, որոնք կարող են կիրառվել, այդ թվում պատվիրակության կազմից հանելու վերջնական որոշման կայացումը, գնահատում ենք անընդունելի և հետապնդում ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ:

Պաշտպանելով Զ. Փոտանջյանի կարծիքի արտահայտման ազատության իրավունքը՝ դատապարտում ենք բոլոր ճնշումները, որոնք ուղղված կլինեն Զ. Փոստանջյանի այդ իրավունքի սահմանափակմանը և պահանջում ենք ապահովել Զարուհի Փոստանջյանի և նրա ընտանիքի անվտանգությունը: Պնդում ենք, որ այդ անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության անմիջական պատասխանատուն կլինեն ՀՀ իշխանությունները, եթե չձեռնարկեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինտթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն

Վարդգես Լ. Գասպարի, ՎԱԼ Օթոմեյշն ՍՊԸ տնօրեն

Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ

Ժաննա Ալեքսանյան, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ

Վահան Թումասյան, Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ

Մհեր Արշակյան, իրավաբան

Արմեն Առաքելյան – Ժողովրդավարությունն այսօր ՀԿ, Հակամարտությունների ծրագրի ղեկավար

Գևորգ Քեհյան, ATD ( All together for Dignity) Fourth World ( international Movement) միջազգային կազմակերպության Վարշավայի կառույցում լիաժամ կամավոր

Արմենուհի Հովակիմյան, բանասեր

Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ

Հրայր Մանուկյան, տնտեսագետ, 1in.am կայքի տնտեսություն բաժնի պատասխանատու

Համլետ Կիրակոսյան, «Ասպարեզ» օրաթերթի պատասխանատու խմբագիր

Արմեն Սարդարյան, Արվեստաբան

Արփի Ոսկանյան, գրող

Անուշ Խաչատրյան, Բիզնես ադմինիստրատոր

Բենիամին Հովակիմյան, Ծրագրավորող

Լիլիթ Գևորգյան, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

Արսեն Մելիքսեթյան, տնտեսագետ

Ալիկ Ղարիբյան

Վարդինե Գրիգորյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մենեջեր

Ռեգինա Տյոմկինա, բժիշկ

Անահիտ Սաղաթելյան, փաստաբան

Արտաշես Սերգոյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ծրագրերի համակարգող

Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն

Արմինե Զաքարյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ծրագրերի համակարգող

Հասմիկ Կարապետյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ

Ծովինար Նազարյան, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more