▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարկ խոսալուն պիտի չնայենք, էսօր էս ա վիճակը. Գագիկ Ծառուկյանը՝ Աչաջուր համայնքում

Բոլոր տեղերում էլ արած-դրած ունեմ, աշխարհով մեկ կապ ու ծանոթություն կա, ես իմ ժողովրդով հպարտանում եմ, այս մասին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում քարոզարշավի ընթացքում ասաց Գագիկ Ծառուկյանը։

«Բայց այս վերջին ժամանակներում մեր հպարտությունն ու հաղթանակները չկան, պարտված ենք, խեղճացած։ Ժողովո՛ւրդ ջան, դատարկ խոսալուն պիտի չնայենք, էսօր էս ա վիճակը։ Որոշողն ու ապրողը դուք եք, ինչ վերցրել ենք մեզ վրա, ոչ ոք մի գրամ չի կարա կասկածի մեր ասածի վրա, մեկին տաս ավելի լավ անելու ենք»,-նշեց նա։

Հավելեց՝ պատրաստ է իր հնարավորությունների չափով մշտապես աջակցել ժողովրդին։

***

«Մարդիկ վախենում են ձեզ մոտենան, բան ասեն, ինչի՞ց են վախենում»,- Դիլիջանում ԲՀԿ քարոզարշավի ժամանակ դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ հարցրեց քաղաքացին։ «Վախենում են, որովհետև ասենք՝ տղեն աշխատում է՝ գործից կհանեն։ Կոտայքի մարզում 52 պարեկի գործից հանել են, որ՝ հերը իմ աշխատողն ա, աները իմ աջակիցն ա, եղբայրը իմ կողմնակիցն ա»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

***

Ժողովուրդ ջան, ձեզնից մեկն էլ ես եմ, աշխատողի ընտանիքից, զրոյից կայացած, ո՛չ պետական պաշտոնի եմ եղել, ո՛չ մի բան: Այս մասին քարոզարշավի ժամանակ, Գոշ համայնքում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ բնակիչների հետ խոսելիս: 

«Անհնարին բան չկա, պետք է պայման ու հնարավորություն լինի: Նայում ես՝ այսօր ժողովուրդը հոգնել է հայհոյանքից, ստից, խաբելուց, վիրավորելուց, ցեխ շպրտելուց, մարդիկ չեն ուզում լսել, չեն ուզում: Մարդն ուզում է իր դարդ ու ցավին մասին խոսել, իր խնդրի մասին, իր խնդիրը լուծել»,-նշել է նա։ 

Ծառուկյանը նաև արձագանքել է իր վերնաշապիկների մասին հնչող մեկնաբանություններին:

«Ծառուկյանը երեք գույնի «սառոչկա» է հագել…չուզող, լա՛վ եմ արել: Նույնն եմ հագնում, ասում են՝ էլ «սառոչկա» չունի, մի գույնի է, օրը մի հատ եմ հագնում, ասում են՝ օրը մի հատ եք հագնում, կամ «դեղորյաք» ասելու համար՝ տե՛ս, ասեց «դեղորյաք»: Ա՛յ եղբայր ջան, ես սուր միտք եմ ասում, ծրագիր եմ ասում, կարող եք՝ դրան հակադարձեք»-հավելել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more