▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազության վարույթում հայտնված գործը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի անվան հետ

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաններից՝ Տ. Օվչիննիկոյի կողմից, փոխանցում է a1plus.am-ը:

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Կոռուպցիայի դեմ պայքարի համառուսաստանյան խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր՝ խոշոր բիսզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ։ Ընդ որում, երբ նա դեռ նախագահում էր, ոչ թե պաշտոնավարման ավարտից հետո։

Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը գնահատական տա, թե ինչպես նրա անվան տակ թաքնվելով և նրա բարի վերաբերմունքն ակնկալելով Քոչարյանը թալանել է սեփական ժողովրդին՝ փոքրիկ երկրից տանելով միլիարդներ։

Հիշեցնենք, որ ««Կոռուպցիայի դեմ պայքարի համառուսաստանյան խորհուրդը» համագործակցում է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնած Հակակոռուպցիոն կենտրոնի հետ։ Գ. Մարգարյանն է ռուս գործընկերներին տեղեկացրել, թե ինչ ընկերություններ են «բաժին հասել» Քոչարյան ընտանիքին ինչպես Հայաստանում,այնպես էլ Ռուսաստանում, Քոչարյանի խոսքերով «Պուտինի դաբրոյով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more