ՀՀ պաշտպանության նախկին փոխնարարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին տարիներին, Հայաստանն ավիրող, հայ ժողովրդին դավաճանող, թալանող, պախարակող ու ստորացնող քայլերն իրականացվել են ՀՀ կառավարության շենքում: Նման մի քայլ էլ տեղի ունեցավ երեկ` կառավարության նիստում:
Երկրի բոլոր շփման կետերում ճանապարհները բացում են թշնամու առաջ` հրավիրելով այն օգտագործել բացառապես թշնամու շահերի համար` ընդդեմ մեր ժողովրդի:
Միայն դավաճան ու տգետ լինելը բավարար չէ, որպեսզի մեր զունծառայողներին հենց նոր սպանած ու Արցախի կյանքի ճանապարհը փակող մարդասպանին հրավիրես քո տուն` իրեն հարմար եղանակով: Սա անելու համար նաև պետք է անբարոյական լինես:
Սպանված զինծառայողներիդ դեռ պատվով չես հուղարկավորել, վիրավորներիդ կյանքի համար բժիշկներն են պայքարում, իսկ դու տուն գալու «հրավիրատոմս» ես ուղարկում մարդասպաններին:
Նսեմացած կապիտուլյացիայից բացի, Նիկոլը երկիրը նմանեցրել է աշխարհագրական այն «պոռնիկին», որը պատրաստ է բավարարել հարբած հարևանների բոլոր ցանկությունները, միայն թե իրեն չծեծեն: Ու այդքանից հետո` միևնույն է` ծեծում են:
Ամեն ինչ սկսել է, 2018թ-ին, երբ հայերի ամենասիրելի դավաճան Նիկոլն ասում էր. «պետք է այնպիսի լուծում գտնենք, որը բավարարի նաև ադրբեջանի ժողովրդին»: Գտանք, իհարկը: Թավշյա խուլիգանությունից հետո` միայն այդ խոստումն է իրականացրել»: