▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սեխպեյանը հեռացե՞լ է Հայաստանից

esem.am-ը գրում է, որ դերասան Դավիթ Սեխպեյանն ու կինը` Նարինե Պողոսյանը, արդեն չորս ամիս է, ինչ գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ սկսել են ծավալել նաև մասնագիտական գործունեություն: Դավիթը խաղում է ներկայացումներում, Նարինեն ներկայացումներից մեկի ռեժիսորի օգնականն է, նաև աշխատում է իր առաջին մասնագիտությամբ` որպես մանկական հոգեբան:

Դավիթն արդեն ընդունվել է ամերիկյան քոլեջներից մեկը` LACC-ն, որտեղ սովորում է դերասանի վարպետություն, երաժշտական բաժնում կիթառի դասընթացների է գնում, խորացնում է անգլերենի իմացությունը, սակայն, նրա խոսքերով, դա չի նշանակում, որ այլևս չի վերադառնալու Հայաստան: Դերասանն արդեն կարոտել է հայրենիքը: Հետագայում Դավիթն այնտեղ բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն էլ ունի. «Անպայման ընդունվելու եմ ակադեմիա` իմ մասնագիտությամբ` որպես դերասան և ավարտեմ»:

Դերասանն այժմ զբաղված է Everything for sale  ներկայացման մեջ, որի բեմադրիչը դերասան Ալեքսանդր Խաչատրյանն է:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more