Երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը գրառում է կատարել մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի մասին․
«Ընկերս է ու շատ եմ սիրում իրեն։
Այս տեսակից քիչ կա։ Դավիթն ու ես մեր երկիրը իրար նման ենք սիրում։ Այդպես մեր ծնողներն են սիրել ու մեր զավակներն են սիրելու, երամի հարց է։
Ասածս ինչ է, Դավիթի հետ հարց ունեցողն ինձ հետ էլ ունի։
Դավ , հարազատս, պատիվ ունեմ»։