▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն մեկնաբանել է Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Էդուարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո Երևանում պատասխանել է թուրք լրագրողների հարցերին: Գրում է ermenihaber.am-ը:

Թուրք նախարարը հայտարարել է, որ հայ պաշտոնակցի հետ հանդիպումը անցել է ջերմ և անկեղծ մթնոլորտում՝ ավելացնելով, որ առանց անկեղծ խոսակցության որևէ խնդիր չի լուծվի:

Թուրք նախարարը, հիշեցրել է, որ արտգործնախարարի մակարդակով վերջին այցը եղել է իր նախորդի՝ Ալի Բաբաջանի կողմից 4 տարի առաջ, նշել է, որ այդ առումով  հանդիպումը հատուկ նշանակությաուն ունի:

Դավութօղլուն, շարունակելով միտքը, ասել է. «Հայ և թուրք ժողովուրդները այս հողերի վրա միասին են ապրել: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ մեր հարաբերություններ ևս լինեն բարձր մակարդակի վրա, ինչպես մյուս հարևանների հետ: Այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունները ջանքեր են գործադրել:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև Էներգետիկ ոլորտում համագործակցության նախագծեր ենք մշակել: Ցանկանում ենք, որ Հայաստանը, սառեցված ճգնաժամերը հաղթահարելով, ևս մասնակցի այդ նախագծերին»:

Նալբանդյանի հետ ունեցած զրույցին անդրադառնալով՝ Դավութօղլուն ասել է. «Այսօր պարոն Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկեցինք Հայ-թուրքական հարաբերությունները, միևնույն ժամանակ ես կարողացա կիսվել նրա հետ նշյալ նախագծերի հեռանկարներով:

Հայտնի է, որ արձանագրություններից առաջ և հետո Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել: Վերջին շրջանում այդ հանդիպումներում դադար էր արձանագրվել: Շատ անկեղծ զրույց ստացվեց: Իհարկե,  սխալ կլինի ասել, որ այս հանդիպումով հնարավոր էր բոլոր հարցերը լուծել, սակայն առանց հանդիպումների, առանց խնդիրների մասին բաց խոսելու ու երկխոսության որևէ խնդիր չի լուծվի: Այս իմաստով հոգեբանական շեմի հաղթահարման և փոխադարձ մոտեցումների ճշգրտման առումով հանիպումը մեծ կարևորություն ունեցավ»:

Անդրադառնալով թուրքական մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Հայաստան գալիս է առաջարկով` «բացել սահմանը, եթե Ղարաբաղի 2 տարածքները տրվեն Ադրբեջանին», Դավութօղլուն հերքել է դրանք:

Նա ասել է, որ, ոչ իր բերանից ոչ էլ Թուրքիայի ԱԳն որևէ պաշտոնյայի բերանից նման հայտարարություն չի հնչել և Թուրքական մամուլում ու դրա ազդեցությամբ հայկական մամուլում հայտնված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Մեր առաջնահերթ նպատակը երկխոսության և բանկացային մթնոլորտը առողջ հոգեբանական հողի վրա կառուցելն ու բանակցությունները տանելն է : Այս ուղղությամբ ցանկացած սեղծագործ գաղափար կարող է օրակարգ գալ և քննարկվել: Երկրները իրենց դիրքերը լավ գիտեն, սակայն ի վերջո նմանատիպ սառեցված ճգնաժամներում մեր դիրքերը նոր գաղափարներով հարստացնելով կարող ենք ճանապարհը շարունակել: Նմանատիպ լուրերի մեծ մասը սպեկուլյացիա են»,-ասաց Դավութօղլուն:

Դավութօղլուն նշել է նաև, որ Հայաստան կատարած այցից առաջ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ : «Նրանց հետ տարածաշրջանային հարցեր էլ եմ քննարկել, մասնավորապես Քերրիի , իսկ ավելի վաղ ` Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,-ասել է թուրք նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more