▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն Twitter-ում նշել է, թե ինչ հույս է կապում երևանյան այցի հետ

Մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգում` նշելով, որ Թուրքիան առաջվա պես շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար: Գրում է ermenihaber.am

Նա ընդգծել է, որ «Սևծովյան տնտեսական համագործակցություն» (ՍԾՏՀ) կազմակերպությունը լուրջ գործառույթ ունի տարածաշրջանում խաղաղություն, բարօրություն և տնտեսական բարեկեցություն ապահովելու հարցերում և այդ համատեքստում երախտագիտություն հայտնել ՍԾՏՀ-ի հիմնադրման գործում մեծ դեր ունեցած Թուրքիայի նախկին նախագահ հանգուցյալ Թուրգութ Օզալին:

«Հույս ունեմ, որ իմ երևանյան այցը ՍԾՏՀ անդամ երկրների տարածաշրջանում և հատկապես Կովկասում համապարփակ խաղաղություն և տնտեսական կայունություն ապահովելու գործում կունենա իր նպաստը»,- գրել է Դավութօղլուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more